ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Մենք ունենք և՛ հրաշալի հեղինակ-կատարողներ, և՛ նրանց երգը լսող մարդիկ»

«Մենք ունենք և՛ հրաշալի հեղինակ-կատարողներ, և՛ նրանց երգը լսող մարդիկ»
19.07.2012 | 19:38

Հուլիսի 20-ին «The club» սրճարանում (Թումանյան 40) տեղի կունենա հեղինակային երգի երեկո, ինչպես նաև գիրք-սկավառակի շնորհանդես-վաճառք:

Սկավառակում ընդգրկված է 17 հեղինակ-կատարողների 127 երգ (Էդուարդ Զորիկյան, Ռուբեն Հախվերդյան, Վախթանգ Հարությունյան, Քրիստ Մանարյան, Արմինե Հայրապետյան, Արեգ Նազարյան, Դավիթ Ամալյան և այլք):
Նախաձեռնության հեղինակը Վախթանգ Հարությունյանն է:
Երգերն ընտրված են հեղինակ-կատարողների երգացանկից` ձայնագրված մեկ կիթառի նվագակցությամբ:
Սա հեղինակ-կատարողների համատեղ երկրորդ սկավառակն է, բայց առաջին անգամ է սկավառակին կից գիրք հրատարակվում, որտեղ հեղինակային երգի սիրահարները կգտնեն սկավառակում ընդգրկված երգերի տեքստն ու կիթառի համար նախատեսված ակորդները:
Ծրագրի աջակիցներից մեկը` Հեղինե Վանեցյանը, համամիտ չէ տարածված այն մտքի հետ, որ հեղինակային երգը արխայիկ է կամ ենթակա է վերացման: Նրա խոսքով` մենք ունենք և՛ հրաշալի հեղինակ-կատարողներ, ինչպես ավագ սերնդի, այնպես էլ երիտասարդների շրջանում, և՛ նրանց երգը լսող մարդիկ:
«Այսօր Հայաստանում տիրող համատարած անտարբերության, արժեզրկման մթնոլորտում մենք ունենք հենց այս որակի խոսքի կարիք, որը ստիպում է մարդկանց մտածել և միտում չունի հեշտ մարսվող, ցածրորակ սնունդ մատուցելու»:
Նշենք, որ երեկոյի ընթացքում ներկաները հնարավորություն կունենան գիրքն ու սկավառակը ձեռք բերելու վաճառքի գնից զգալիորեն էժան:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4629

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ